Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում՝ Ներքին Դարաշամբ գյուղում։ Այստեղ հատվում են Տղմուտ և Արաքս գետերը։ Այն շրջակայքի եկեղեցիներից առավել նորն է, հիմնվել է շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Շրջակայքում գտնվում են հայկական գերեզմանաքարեր՝ 15-17-րդ դարերի[3]։
Եկեղեցին արտաքուստ ուղղանկյունիստ պլան ունի՝ 22.2х13.5 մետր չափերով։ Չորս քառակուսի քարե սյուները գտնվում են հատակագծի կենտրոնում, որի վրա բարձրանում է տասներկու պատուհաններով աղյուսյա գմբեթը։